Ամերիկացի Սերենա Ուիլյամսը ավարտեց իր ելույթները Australian Open-2020-ում: Երրորդ տուրի խաղում 38-ամյա Ուիլյամսը պարտվեց չինուհի Վան Քսիանին `4:6, 7:6 (7:2), 5:7:
Հանդիպումը տևեց 2 ժամ 41 րոպե:
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Քսիանը (մրցաշարի 27-րդ ռակետ) կխաղա Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերի հետ, ով հաղթել էր դանիացի Կարոլինա Վոզնյացկիին: