«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 26-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը պատրաստ է վարձակալել իսպանացուն։
Իսպանացի եզրային պաշտպանը «Արսենալում» է 2013-ից։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելյերինը հնարավոր է տեղափոխվի «Ինտեր»։ Իտալական ակումբը հաստատել էր, որ հետևում է ֆուտբոլիստի խաղին։