«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 3-րդ տուրի` «Հերտայի» հետ խաղում։
Եթե հաշվի առնենք նախորդ մրցաշրջանը, ապա լեհ ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 13-րդ խաղում անընդմեջ գոլ է խփում։ Սա նրա համար անձնական ռեկորդ է։
Բունդեսլիգայում միայն Գերդ Մյուլերն է ավելի շատ` 16 անընդմեջ խաղում գոլ խփել։