«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Հերտայի» հետ խաղից առաջ ստացել է Գերմանիայի` տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Kicker-ի կողմից։
Herzlichen Glückwunsch, Lewy! 🙌@lewy_official erhält die Auszeichnung als Deutschlands Fußballer des Jahres 2021 des Fachmagazins „Kicker“. 🏅#FCBayern #MiaSanMia pic.twitter.com/pnXm8eVmnZ
— FC Bayern München (@FCBayern) August 28, 2021
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Բունդեսլիգայի 29 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 41 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
«Բավարիան» Բունդեսլիգայի գործող չեմպիոնն է։ Ընթացիկ մրցաշրջանի առաջին երկու խաղերում մյունխենյան թիմը մեկ հաղթանակ է տարել, մեկ անգամ էլ ոչ-ոքի է խաղացել։