«Արսենալը» պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» ԱՊԼ-ի երրորդ տուրի խաղում՝ 0-5:
Լոնդոնյան ակումբը 1954/55 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մրցաշարը սկսել է երեք անընդմեջ պարտությամբ:
Բացի դա, «Արսենալը» 1953/54 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ առաջնության մեկնարկային երեք խաղում ոչ մի գոլ չի խփում:
Առաջին տուրում Միկել Արտետայի սաները 0-2 հաշվով զիջեցին «Բրենտֆորդին», երկրորդում՝ «Չելսիին» (0-2):
«Արսենալն» այս պահին նահանջել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 20-րդ հորիզոնականը: Անգլիայի առաջնության հաջորդ տուրում թիմը կխաղա «Նորվիչի» հետ: