Կրասնոյարսկի երկրամասի սպորտի նախարարությունը որոշել է տուգանել «Ենիսեյ» ֆուտբոլային ակումբին՝ ՖԱԼ-ի 2019/2020 մրցաշրջանում գրանցած անբավարար արդյունքների համար։ Այս մասին հայտնում է Sibnonosti.ru-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը, չնայած թիմի առջև վեցնյակում հայտնվելու խնդիր էր դրվել։ Նշվում է, որ սպորտի նախարարությունը «Ենիսեյին» տուգանել է 7,5 մլն ռուբլիով։
Ֆուտբոլիստները չեն համաձայնվել այս որոշման հետ ու դիմել են դատարան՝ խնդրելով չեղարկել տուգանքը, սակայն օգոստոսի 20-ին դատարանը մերժել է «Ենիսեյին»։
Հիշեցնենք՝ «Ենիսեյ» ակումբում է հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արթուր Սարկիսովը։