«Ենիսեյի» ֆուտբոլիստ Յարոսլավ Մատվիենկոն տեղափոխվել է Երևանի «Նոա»։ Ֆուտբոլիստն արդեն միացել է թիմին, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում, հայտնում է Կրասնոյարսկը ներկայացնող ակումցի մամուլի ծառայությունը։
2018 թվականից 22-ամյա կիսապաշտպանը մասնակցել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության, Ռուսաստանի գավաթի և ՖԱԼ-ի 27 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի հեղինակ:
«Ենիսեյը» ՖԱ-ն կստանա խաղացողի վերավաճառքից տոկոս»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ: