Գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցել է «Ֆրայբուրգի» հետ և 1-2 հաշվով պարտություն է կրել։
Հանդիպման հաշիվը խաղի 6-րդ րոպեին բացել է տանտերերի ֆուտբոլիստ Վինչենցո Գրիֆոն, երկրորդ գոլն իր ակտիվում գրանցել է Ռոլանդ Շալային՝ արդեն 53-րդ րոպեին գրավելով դորտմունդցիների դարպասը։ Հանդիպման երրորդ գնդակը ևս գրանցվել է «Ֆրայբուրգի» ֆուտբոլիստի անվան դիմաց․ Յանիկ Կայտելը 59-րդ րոպեին գնդակն ուղարկել է սեփական դարպասը։
Այս կերպ, Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի երկու տուրից հետո 3 միավոր ունի իր ակտիվում։
Օրվա մյուս խաղերում «Բոխումը» 2-0 հաշվով հաղթել է «Մայնցին», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 0-0 է խաղացել «Աուգսբուրգի» հետ, «Գրոյտեր Ֆյուրտը» 1-1 է խաղացել 10 հոգով մնացած «Արմինիայի» հետ, իսկ «Վոլֆսբուրգը» 2-1 հաշվով հաղթել է Բեռլինի «Հերտային»։
Օրվա վերջին խաղում Լևերկուզենի «Բայերը» այսօր սեփական հարկի տակ կընդունի Մյունխենգլադբախի «Բորուսիային»։