«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածք է ստացել Գերմանիայի Սուպերգավաթի՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղում (3-1)։
Դարպասապահի մոտ աջ կոճի վնասվածք է ախտորոշվել։ Այսօր նա չի մասնակցել թիմի մարզմանը։
Bulinews-ի տեղեկություններով, 35-ամյա գերմանացու մասնակցությունը Գերմանիայի առաջնության՝ «Քյոլնի» հետ խաղին, որը նշանակված է օգոստոսի 22-ին, հարցականի տակ է։
Լրագրող Ֆլորիան Պլատենբերը վստահեցնում է, որ վնասվածքը լուրջ չէ, դարպասապահը կարող է պատրաստ լինել թիմի արդեն հաջորդ խաղին։
Նախորդ մրցաշրջանում Նոյերը Բունդեսլիգայի 33 հանդիպման է մասնակցել։