ՊՍԺ-ի պաշտպան Տիլո Կերերը կարող է վերադառնալ Բունդեսլիգա: Այս մասին հաղորդում է AS–ը։
Հաղորդվում է, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»: Մյունխենցիների գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ցանկանում է իր թիմում տեսնել խաղացողին, ով կարող է խաղալ պաշտպանության կենտրոնում և եզրերում:
Ֆուտբոլիստը հետաքրքրված է «Բավարիա» տեղափոխությամբ, իսկ ՊՍԺ -ն չի ցանկանում նրան պահել թիմում։