Կարատեն, սոֆթբոլը և բեյսբոլը դուրս են մնացել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի մարզաձևերի ցուցակից:
Խաղերի պաշտոնական կայքը հրապարակեց 32 մարզաձևերի ցանկև, որոնք 3 տարի հետո կներկայացվեն Փարիզում, իսկ կարատեն, սոֆթբոլը և բեյսբոլը դրանում չեն ընդգրկվել:
Միեւնույն ժամանակ, Փարիզի օլիմպիական խաղերի կազմակերպիչներն օգտվեցին իրենց ընտրության հարավորությունից՝ ընդգրկելու ևս 4 մարզաձևեր խաղերի ցուցակում: Դրանք են՝ բրեյք դանսը, սպորտային ալպինիզմը, սքեյթբորդինգ և սյորֆինգը:
Բրեյք դանսը իր դեբյուտը կունենա Օլիմպիական խաղերի ծրագրում, իսկ մյուս երեք տեսակներն արդեն եղել են Տոկիոյի Օլիմպիական խաղերում:
Փարիզի ՕԽ-ն կանցկացվի 2024թ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: