Կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ծանր իրավիճակի պատճառով ՄՕԿ-ը և «Փարիզ-2024» կազմկոմիտեն որոշել են կրճատել օլիմպիական խաղերի անցկացման ծախսերը, գրում է ՀԱՕկ-ը:
Օլիմպիական մարզիկների քանակը կնվազի, կհավասարվի 10.500-ի: Սա Տոկիոյի մարզահանդեսի համեմատ 1000-ով պակաս է:
Կնվազի նաև պաշտոնական պատվիրակությունների անդամների թիվը:
Խաղերի պատմությունում առաջին անգամ մրցումներին կմասնակցեն հավասար թվով տղամարդիկ և կանայք:
Փարիզի ստուգատեսում իրենց նորամուտը կնշեն բրեյքինգ, սյորֆինգ, սքեյթբորդինգ և լեռնագնացություն մարզաձևերերի ներկայացուցիչները: Դրանք երկրպագուների հավանությանն են արժանացել «Տոկիո-2020»-ի ցուցադրական ելույթներում: