Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Insparya ընկերության հետ համատեղ Մարբելայում բացել է մազերի փոխպատվաստման կլինիկա:
Կլինիկայում կաշխատի 100 մասնագետ՝ 15 վիրահատարաններում, հայտնում է Insparya-ի մամուլի ծառայությունը:
Կլինիկայում յուրաքանչյուր ընթացակարգ տևում է մոտ վեց ժամ և արժե 4600-ից 8200 եվրո:
Նշվում է նաև, որ Ռոնալդուին արդեն պատկանում է մազերի փոխպատվաստման կլինիկայի Մադրիդյան մասնաճյուղի 50%-ը: