5 տարի առաջ այս օրը՝ 2016 թվականի օգոստոսի 17-ին, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն իր կարիերայում առաջին ու դեռևս միակ անգամ հռչակվեց Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ Ռիո-դե-Ժանեյրոյում նվաճելով օլիմպիական ոսկե մեդալը։
Ալեքսանյանն այդ կերպ դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը:
«Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ եթե չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կագնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին»,- ասել էր Արթուր Ալեքսանյանը, ով Ռիո-2016-ի ըմբշամարտի մրցաշարի մինչև 98 կգ քաշայինների եզրափակչում հաղթել էր կուբացի Դանիել Յասմանի Կաբրերային։