«Ռեյնջերսի» կիսապաշտպան Գլեն Կամարան կարող է տեղափոխվել «Սպարտակ»:
Bookmaker-ratings-ը հայտնում է, որ մոսկովյան ակումբը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Կարմիր-սպիտակները նախկինում ևս հետաքրքրված էին ֆուտբոլիստի ծառայություններով:
Կամարան հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում: Նա նախորդ մրցաշրջանում Ջերարդի թիմի կազմում անցկացրել է 52 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում:
Նշենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի նկատմամ հետաքրքրություն էր ցուցաբերում նաև Լոնդոնի «Արսենալը»։