Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում իտալական «Ռոման» սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց գերմանական «Շտուտգարտի» դարպասը (2-0)։
«Գայլերի» կազմում հաղթական դուբլի հեղինակ դարձավ Նիկոլո Պիսիլին՝ աչքի ընկնելով համապատասխանաբար 40-րդ և 90+3-րդ րոպեներին։
Լիգայի փուլի վերջին տուրում Գասպերինիի գլխավորած թիմը կհյուրընկալվի հունական «Պանատինաիկոսին», իսկ «Շտուտգարտը» տանը կընդունի շվեյցարական «Յանգ Բոյզին»։ Հանդիպումները կկայանան հունվարի 29-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
«Սելտա» — «Լիլ»՝ 2-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Դինամո Զագրեբ» — «Ստյաուա»՝ 4-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Զալցբուրգ» — «Բազել»՝ 3-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Ուտրեխտ» — «Գենկ»՝ դեռևս ընթացող
«Ֆերենցվարոշ» — «Պանատինաիկոս»՝ 1-1
«Նիս» — «Գոու Էհեդ Իգլս»՝ 3-1, հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
«Ռեյնջերս» — «Լուդոգորեց»՝ 1-0
«Բրագա» — «Նոթինգհեմ Ֆորեստ»՝ 1-0, հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ
Եվրոպա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































