Սլովակիայի առաջնության 4-րդ տուրում «Ժիլինան» հյուրընկալվել էր «Տատրանին» և պարտություն կրել 1-2 հաշվով։
Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը՝ փոխարինման մտնելով 55-րդ րոպեին։
Նա հանդիպման 98-րդ րոպեին հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտն այդ խաղում։
4-րդ տուրից հետո «Ժիլինան» 9 միավորով զբաղեցնում է առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։