«Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը բուժզննում է անցել «Ռոմա» տեղափոխվելու համար։ Տրանսֆերի արժեքը կկազմի 40 մլն եվրո։
Sky Sports-ը հաղորդում է, որ Աբրահամը 5 տարվա պայմանագիր կկնքի իտալական ակումբի հետ՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով (հարկերի վճարումից հետո)։
Նշվում է, որ «Չելսին» կարող է 80 մլն եվրոյով գնել 23-ամյա խաղացողին, որին կարող են բաց թողնել 2023 թվականին։