Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը վաղը բուժզննում կանցնի իտսլական «Ռոմայում», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
23-ամյա ֆուտբոլիստն ի սկզբանե համաձայնության էր հասել «Արսենալի» հետ, սակայն Ժոզե Մոուրինյոյին հաջողվել է համոզել անգլիացուն՝ տեղափոխվել «Ռոմա»:
Տրանսֆերի համար «գայլերն» «ազնվականներին» կվճարեն 40 մլն եվրո, իսկ հարձակվողը տարեկան կստանա 5 մլն եվրո աշխատավարձ: