«Աստոն Վիլայի» հարձակվող Թեմի Աբրահամը կրկնել է «Մարսելի» պաշտպան Էմերսոն Պալմերիի նվաճումը։ Ֆուտբոլի պատմության մեջ առայժմ միայն այս երկու խաղացողներին է հաջողվել հաղթել եվրոպական ակումբային երեք գլխավոր մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում։
Աբրահամը Չեմպիոնների լիգայում հաղթել է 2020/21 մրցաշրջանում՝ Լոնդոնի «Չելսիի» կազմում, Կոնֆերենցիաների լիգայում՝ 2021/22 մրցաշրջանում իտալական «Ռոմայի» հետ, իսկ Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է 2025/26 մրցաշրջանում՝ ներկայացնելով «Աստոն Վիլան»։
Ինչ վերաբերում է Էմերսոնին, ապա նա Չեմպիոնների լիգայի (2020/21) և Եվրոպայի լիգայի (2018/19) հաղթող է դարձել «Չելսիում» հանդես գալու տարիներին, իսկ Կոնֆերենցիաների լիգան նվաճել է 2022/23 մրցաշրջանում՝ «Վեստ Հեմի» կազմում։




























































