Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» համալրել է «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեին ձեռք բերելու համար պայքարող ակումբների ցուցակը:
Ինչպես հայտնում է Football Italia-ն, ռուսական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար կմրցակցի «Ինտերի» և «Էվերտոնի» հետ:
Նեապոլիտանացիները պատրաստ են վաճառել իրենց ավագի տրանսֆերը 25-30 միլիոն եվրոյով, քանի որ նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ և կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ:
Նախորդ մրցաշրջանում Ինսինյեն «Նապոլիի» կազմում անցկացրել է 48 հանդիպում, դարձել 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: