«Ինտերը» նոր հարձակվող է փնտրում՝ փոխարինելու համար Ռոմելու Լուկակուին, ով մոտ է «Չելսի» տեղափոխվելուն:
Ըստ լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի, «Նապոլիի» առաջատար Լորենցո Ինսինյեն հայտնվել է «Ինտերի» տրանսֆերային կարճ ցուցակում:
Հարկ է նշել, որ «Նապոլիի» ավագի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 48 մլն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Ինսինյեն 48 խաղում դարձել է 19 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: