«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հույս է հայտնել, որ որքան հնարավոր է շուտ կապաքինվի վնասվածքից։
«Ես կվերադառնամ մինչև մրցաշրջանի ավարտը ու հույս ունեմ, որ կօգնեմ ՄՅՈւ-ին հայտնվել թոփ-4-ում»,-գրել է Ռեշֆորդը Twitter-ի իր միկրոբլոգում։
Thanks guys, I’ll be back before the season ends to hopefully help my team claim top 4 👊🏾 https://t.co/JhTUi8yzLO
— Marcus Rashford (@MarcusRashford) January 22, 2020
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեշֆորդը երեք ամիս է բաց թողնելու մեջքի վնասվածքի պատճառով։
Անգլիացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի գավաթի վերախաղարկման խաղում։