«Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին այցելության համար։
«Շնորհակալություն, Խոակին Կապառոս, այցելության համար։ Լավագույնն ենք մաղթում Ազգային հավաքականին առաջիկա խաղերում»,- գրել է Արզումանյանն ու իսպանացի մասնագետի հետ լուսանկար հրապարակել։
Խոակին Կապառոսը ևս ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել․
«Հանդիպել եմ«Ուրարտուի», ԲԿՄԱ-ի ու «Արարատ-Արմենիայի» մարզիչների հետ․ խոսել ենք նախամրցաշրջանի ու առաջնության մեկնարկի մասին»։
Посмотреть эту публикацию в Instagram