Այսօր՝ նոր մրցաշրջանին ընդառաջ, «Նոայի» անձնակազմը, մարզչական շտաբը և ֆուտբոլիստները այցելել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածին: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ VBET Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկել է հուլիսի 30-ին։
«Նոան» իր առաջին հանդիպումը կանցկացնի վաղը՝ օգոստոսի 2-ին։ Մրցակիցը կլինի «Արարատը»։