Տոկիոյի Օլիմպիական խաղերում շարունակվում է բասկետբոլի А խմբի երրորդ տուրի հանդիպումը, որի շրջանակում միմյանց հետ մրցում են ԱՄՆ-ի և Չեխիայի հավաքականները։ «Բրուկլին Նետսի» առաջատար Քևին Դյուրանտը, որն այս հանդիպման դեռ առաջին երկու քառորդում արդեն 11 միավոր էր վաստակել, ԱՄՆ-ի հավաքականի պատմության մեջ ռեկորդ է սահմանել Օլիմպիական խաղերում։
Քևինը դարձել է իր երկրի օլիմպիական հավաքականի լավագույն ռմբարկուն ` գերազանցելով Կարմելո Էնթոնիի նվաճումը։ Կարմելոն, որը 4 անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերին (2004, 2008, 2012, 2016), 336 միավոր է վաստակել։ Դյուրանտի ակտիվում Տոկիոյի խաղերի մեկնարկից առաջ 311 միավոր կար։10-ական միավոր նա վաստակել է Ֆրանսիայի և Իրանի հավաքականների դեմ խաղերում։ Չեխիայի հետ խաղի երրորդ քառորդի ավարտին նա արդեն 20 միավոր էր վաստակել։
Այսպիսով, ընդհանուր առմամբ, նա ԱՄՆ-ի հավաքականի կազմում մինչ այս պահը 351 միավոր է վաստակել։