Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը կիսվել է իր կարծիքով Արքայական ակումբի հարձակվող Էդեն Ազարի մասին:
«Չգիտեմ ինչ ասել Ազարի մասին: Նա գրեթե ոչինչ չարեց երկու տարվա ընթացքում: Ազարը մեծ խնդիր է «Ռեալի» համար:
Հիանալի ֆուտբոլիստ լինելը բավարար չէ, պետք է պատրաստ լինել նաև լարված մրցաշրջանին: Ես հավատում եմ Էդենին, բայց նա դեռ ոչինչ չի ցույց տվել», — մեջբերում է Միյատովիչի խոսքերը Cadena SER-ը:
30-ամյա Ազարը «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականից: Ընդհանուր առմամբ, նա ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ: