«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին ներողություն է խնդրել ընտանիքից ու ակումբից կիսամերկ աղջիկների հետ լուսանկարների համար։
«Սխալ եմ գործել։ Մասնավոր երեկույթի հյուր էի երկու ընկերներիս հետ։ Ուզում եմ ներողություն խնդրել ընտանիքիցս ու ակումբից լուսանկարների համար, որոնք տարածվել են սոցցանցերում»,- Ռունիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ սոցցանցերում մի քանի լուսանկար էր տարածվել, որոնցում անգլիացին հյուրանոցի համարում է 3 կիսամերկ աղջկա հետ։