Մանչեսթեր Յունայթեդի և Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ, իսկ այժմ Դերբիի գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին հայտնվել է հերթական սկանդալի մեջ, հայտնում է The Sun-ը:
Սոցիալական ցանցերում հայտնվել են լուսանկարներ, որոնցում Ռունին նախ հանգստանում է մանչեսթերյան ակումբներից մեկում անհայտ կնոջ ընկերակցությամբ, իսկ ավելի ուշ քնած է հյուրանոցի համարի աթոռի վրա, իսկ նրա շուրջ լուսանկարվում են կիսամերկ աղջիկներ:
Նախկին ֆուտբոլիստը պնդում է, որ «իր գլխին սարքել են», նրա փաստաբաններն արդեն բողոք են ներկայացրել Մեծ Մանչեսթերի ոստիկանություն, հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: