«Ուրարտուի» գլխավոր թիմի ֆուտբոլիստները հանդիպում են ունեցել ՀՖՖ մրցավարական անձնակազմի ներկայացուցիչների հետ։ Մրցավարական և տեսչական բաժնի պետ Սլավա Ղազարյանն ու նրա տեղակալ Արման Ալարբեքյանը ֆուտբոլիստներին ներկայացրել են ֆուտբոլ խաղի կանոնները, փոփոխված օրենքները։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով։