Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Դավիդ Ալաբան վարակվել է կորոնավիրուսով: Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ 29-ամյա խաղացողի COVID-19–ի թեստը դրական է եղել:
Ավստրիացին այս ամռանը Մյունխենի «Բավարիայից» միացավ մադրիդյան թիմին՝ ազատ գործակալի կարգավիճակով: Մյունխենյան ակումբի կազմում 12 տարվա ընթացքում նա անցկացրել է 431 հանդիպում, դարձել 33 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ:
Ալաբան Գերմանիայի 10-ակի չեմպիոն է, Գերմանիայի գավաթի ու Սուպերգավաթի 6-ակի հաղթող, Չեմպիոնների լիգայի, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի ու Աշխարհի ակումբային առաջնության կրկնակի հաղթող: