ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենը ժամանել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզաբազա, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը:
Այս պահին կողմերը դեռ համաձայնության չեն եկել գործարքի բոլոր պայմանների շուրջ, որոնք կլուծվեն մոտ ժամանակներս: Ֆուտբոլիստն արդեն անցկացրել է իր առաջին մարզումը նոր ակումբում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 22-ամյա նիդերլանդացու տրանսֆերային գործարքը կկազմի 30 միլիոն եվրո: Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Էրեդիվիզիում» խփել է 19 գոլ ՝ 2-րդ տեղը զբաղեցնելով առաջնության լավագույն ռմբարկուների մրցավզքում: