Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրություն է ցուցաբերում Բեռլինի «Հերտայի» բրազիլացի հարձակվող Մատեուշ Կունյայի նկատմամբ, իր տելեգրամյան ալիքում հայտնում է լրագրող Նոբել Առուստամյանը:
Ըստ աղբյուրի, ռուսական ակումբը քննարկում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու տարբերակը: «Զենիթի» հետաքրքրությունների ոլորտում են նաև բրազիլացի Կլաուդինյոն «Ռեդ Բուլ Բրագանտինոյից»(այս պահին մասնակցում է Տոկիոյի ՕԽ-ին) և խորվաթ Նիկոլա Վլաշիչը ՝ ԲԿՄԱ-ից:
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա Կունյան «Հերտայի» կազմում անցկացրել է 28 խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով ութ գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2025 թվականի ամառ: