Ֆուտբոլի Ղազախստանի գավաթի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի խաղում «Աստանան» հաղթեց «Ակժայկին»։ Հանդիպումը տեղի ունեցավ Նուր-Սուլթանում, իսկ 42-րդ րոպեին միակ գոլը խփեց Աբատ Աիմբետովը: Երկրորդ խաղակեսի մեկնարկից հանդիպամնը մասնակցեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
Այս հաղթանակի շնորհիվ «Աստանան» վաստակեց յոթ միավոր և դարձավ խմբի C առաջատար:
Կարագանդայի «Շախտյորը» խմբային փուլի երրորդ տուրի խաղում հաղթեց СДЮСШОР №8-ին։ Կարագանդայում կայացած հանդիպումն ավարտվեց 7: 1 հաշվով: «Հանքափորների» կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն, ով դարձավ նաև 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Շախտյորը» վաստակեց վեց միավոր և բարձրացավ A խմբում երկրորդ հորիզոնական: