«Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է Ղազախստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Մախտաարալի» հետ հանդիպումը:
«Մեր թիմը հաղթեց ոչ շատ որակյալ խաղով: Կարելի է ասել, որ դրան մենք ավելի շատ հասել ենք թիմի բարձր կարգի շնորհիվ։ Բայց մրցակիցը շատ կազմակերպված ու տակտիկապես պատրաստված թիմ է: Բոլոր թիմերի համար դժվար կլինի խաղալ այստեղ: Մեզ համար գլխավորն այն է, որ մենք երեք միավոր վաստակեցինք»,- ասել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ հանդիպումն անցկացվեց Ատակենտ քաղաքում և ավարտվեց 2:1 հաշվով ՝ հօգուտ «Տարազի»: 2 տուրից հետո հայ մասնագետի թիմը իր խմբում 3 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը։