Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ավարտել է իր ելույթը նաև նժույգթափերի որակավորման փուլում:
Դավթյանը 14.566 գնահատականն է ստացել, ինչն իր կարիերայի լավագույն արդյունքն է նժույգթափերում:
Հիշեցնենք՝ այս տարվա ապրիլին Դավթյանը շվեյցարական Բազել քաղաքում կայացած Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նժույգթափեր վարժությունում՝ վաստակելով 14.266 միավոր։
Տոկիո-2020-ում, սակայն, Դավթյանի այս արդյունքն, ամենայն հավանականությամբ, բավարար չի լինի եզրափակիչ դուրս գալու համար: Այս պահին նա 9-րդն է նժույգթափերում: