«Բավարիան» բարեգործական հանդիպում կանցկացնի «Շալկեի» հետ «Վելտինս Արենա» մարզադաշտում և, կախված եկամտից, առնվազն 1 միլիոն եվրո կհատկացնի Ռեյնլանդ-Պֆալցիայի և Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի դաշնային նահանգներում ջրհեղեղից տուժածներին:
Բացի այդ, «FC Bayern — Hilfe e.V.» ֆոնդը ևս 100,000 եվրո կտրամադրի Բավարիայում տեղի ունեցած մրրիկից տուժածներին:
Բարեգործական խաղի ճշգրիտ ամսաթիվը հայտնի կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում: