Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Աստանան» սեփական հարկի տակ ընդունել է հունական «Արիսին» և 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: Հանդիպման հաշիվը խաղի 35-րդ րոպեին բացել է Մարտին Տոմասովը՝ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո դառնալով գոլի հեղինակ։
Vesti.kz-ն անդրադարձել է այդ խաղում Տիգրան Բարսեղյանի և մի շարք այլ ֆուտբոլիստների գործողություններին։
«Ինչ վերաբերում է հայ հարձակվողին, ապա նա շատ օգտակար գործեց կենտրոնում: Նա ոչ միայն վազում էր առաջ և սրում խաղը իր փոխանցումներով, այլև պայքարում էր երկրորդ հարկում, նույնիսկ եթե դա ամեն անգամ չէր ստացվում։ Եվ նրա դեմ այդ խաղում գործում էր «Լեսթերի» կազմում Պրեմիեր լիգայի չեմպիոն դարձած Իոան Բենալուանը:
Տիգրանն անընդհատ ստիպում էր մրացկիցներին խախտել կանոնները: Երեք անգամ նա հայտնվեց խոտածածկին մրցակիցների մեղքով և ստիպեց դեղին քարտ վաստակել մրցակցի խաղացողին։
Չուպերկայի երկար փոխանցումով Բարսեղյանի ուղղությամբ սկսեց առաջին գոլային գրոհը: Տիգրանը նրբորեն վարվեց բարդ գնդակի հետ, իսկ հետո այն ուղարկեց Մարին Տոմասովին: Այստեղ մրցակցի դարպասապահը շանսեր չուներ»,- գրում է Vesti.kz-ն: