Դորտմունդի «Բորուսիան» աշխատում է ՊՍՎ-ի հարձակվող Դոնիելա Մալենի տրանսֆերային գործարքն ավարտին հասցնելու վրա:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ «մեղուները» կարողացել են համաձայնության գալ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ, և այժմ ակումբները պետք է որոշեն տրասնֆերի վերջնական մանրամասները:
Հայտնի է, որ 22-ամյա նիդերլանդացին ակումբի հետ հնգամյա պայմանագիր կստորագրի:
Մալենի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: