Այսօր կմեկնարկի Ռուսաստանի Պրեմիր Լիգայի 2021/22 մրցաշրջանը։ Առաջնությանը կմասնակցեն 16 ակումբներ, իսկ մրցաշարը կանցկացվի երկու շրջանով՝ աշուն-գարուն ձևաչափով։
Հիշեցնենք, որ ՌՊԼ գործող չեմպիոնն է «Զենիթը», իսկ առաջնության նորեկներն են «Նիժնի Նովգորոդն» ու «Կռիլյա Սովետովը»։
Նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում կհանդիպենԽորեն Բայրամյանի «Ռոստովն» ու Արսեն Զախարյանի «Դինամոն»։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 20։00-ին։
Նշենք, որ առաջին տուրի շրջանակում Արշակ Կորյանի «Խիմկին» կհանդիպի գործող չեմպիոն «Զենիթի» հետ։ Իսկ տուրի կենտորանական խաղում կհանդիպեն «Ռուբինն» ու «Սպարտակը»։ Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան վաղը՝ հուլիսի 24-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոստովի» հաղթանակը գնահատում է 3,15 գործակցով, ոչ ոքին՝ 3,25, իսկ «Դինամոյի» հաղթանակը՝ 2,45