«Բավարիայի» գլխավոր մարզիչ,33-ամյա գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանը խոսել է այն մասին, որ իր թիմերը դեռևս տիտղոսներ չեն նվաճել.
«Ինձ ծիծաղեցնում են այն խոսակցությունները, որ ես «Բավարիա» եմ եկել առանց տիտղոսների: Ես չեմ մարզել «Ռեալը» կամ «Բարսելոնան»: Եթե ես կարիերաս ավարտեմ առանց տիտղոսի, ապա չեմ վշտանա մահու չափ: Բայց, իհարկե, հաճելի կլինի դրանք նվաճել:
Ցանկանում եմ, որ ինձ ուղղակի լավ մարզիչ անվանեն: Ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստներն ասեն, որ ես լավ մարդ եմ: Մարզիչը արագ է մոռացվում, քան այն, թե նա ինչպես է վարվել խաղացողների հետ»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում kicker-ը:
Նախքան «Բավարիան»՝ Նագելսմանն աշխատել է «Հոֆենհայմի» և «ՌԲ Լայպցիգի» հետ: