Վաղը՝ հուլիսի 21-ին, Մադրիդի «Ռեալը» կներկայացնի թիմի նորեկ Դավիդ Ալաբային։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ մադրիդցիները հայտնել էին ավստրիացի ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին։
Հաղորդվում էր, որ Ալաբան «Ռեալում» կստանա տարեկան 12 մլն եվրո աշխատավարձ: Մյունխենի «Բավարիայից» պաշտպանը տեղափոխվել է ազատ խաղացողի կարգավիճակով: Ալաբան «Բավարիայում» անցկացրեց 12 տարի:
Մյունխենյան թիմի կազմում Ալաբան 10 անգամ հաղթել է Բունդեսլիգայում, 6 անգամ՝ գավաթի խաղարկությունում, 5 անգամ՝ Սուպերգավաթի խաղարկությունում:
Նա նաև 2-ական անգամ հաղթել է ՉԼ-ի, ՈԻԵՖԱ-ի Սուպերգավաթի ու ԱԱԱ խաղարկություններում: