ՉԼ երկրորդ որակավորման փուլում «Ալաշկերտի» դեմ տարած նվազագույն հաշվով հաղթանակից հետո «Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը պատասխանեց լրագրողների հարցերին։
«Գոհ եմ խաղից։ Ճիշտ էինք կառուցել մեր խաղը։ Հասկանում էինք, որ «Ալաշկերտը» տանն է խաղում, կփորձի նախաձեռնող ֆուտբոլ խաղալ։ Եվ որպեսզի ճնշման տակ չընկնենք, հենակետայիններից մեկին իջեցրեցինք ներքև, որ թվային առավելություն ստանանք։ Եվ այդպիսի տակտիկան աշխատեց։ «Ալաշկերն» ավելի շատ սկսեց հակագրոհների դիմել, իսկ մենք հակառակը՝ գրոհել։ Ուրախ եմ, որ մինչև վերջ պայքարեցինք ու մեր հարձակվողը լավ գոլ խփեց։
1-0-ն այն հաշիվը չէ, որը լուրջ առավելություն է տալիս։ Դրա համար պիտի լավ պատրաստվենք պատասխան խաղին, նման լավ խաղ անցկացնենք ու հաղթենք»,- ասաց Վերնիդուբը։