Չեմպիոնների լիգայի երկրորդ որակավորման փուլի «Ալաշկերտ»-«Շերիֆ» խաղից առաջ կայացավ մրցակցի գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբի մամուլի ասուլիսը։
-Մոլդովայի առաջնությունը նոր է սկսվել և «Շերիֆը» պարտվել է առաջին խաղում․ վաղվա հանդիպումից առաջ ինչպե՞ս եք գնահատում Ձեր թիմի պատրաստվածությունը։
-Այդ խաղը 3 շաբաթ առաջ է եղել, դրանից հետո ՉԼ երկու խաղ հաղթել ենք։ Վստահ եմ տղաներիս վրա, վստահ եմ, որ նրանք պատրաստ են։
-Ուսումնասիրե՞լ եք «Ալաշկերտի» խաղը, ո՞ւմ խաղը կառանձնացնեք։
-Մանրամասնորեն ուսումնասիրել ենք «Ալաշկերտի» խաղը։ Թիմն ինձ դուր է եկել։ Կարող եմ առանձնացնել ձեր հարձակվողին, Խուրցիձեին, Սանթոսին․․․բոլոր ֆուտբոլիստներն իրենց տեղում են։ Դաշտի կենտրոնում լավ տղաներ կան։ Գրիգորյանը լավ ֆուտբոլիստ է, որը նսկսում է թիմի գրոհները։ Եկեք սպասենք վաղվա խաղին և թող հաղթի ուժեղագույնը։
-Ուկրաինական «Զարյան» գլխավորելու ժամանակ աշխատել եք Գեղամ Ղադիմյանի հետ, մրցակից թիմերում ևս եղել են հայեր․ ի՞նչ կարծիք եք ձևավորել հայ ֆուտբոլիսների մասին։
-Սկսենք նրանից, որ «Զենիթում» խաղալիս՝ ես հանդես եմ եկել ձեր հավաքականի հիանալի դարպասապահ Ռոման Բերեզովսկու և Սարգիս Հովսեեփյանի հետ։ Բերեզովսկու հետ հիմա էլ մտերիմ հարաբերություններ ունենք։ Ղադիմյանը հիանալի տպավորություն է թողել։ Կարծում եմ՝ հայկական ֆուտբոլը բարելավվում է։ Հայկական թիմերը ավելացնում են։ Այս մրցաշարում վատ թիմեր չկան, բոլորն ուզում են հաղթահարել որակավորման փուլերը։ «Ալաշկերտը» շատ լավ մարզիչ ունի, որի օրոք թիմը գիտի՝ ինչ է ուզում։ Բայց մենք եկել ենք մի բանի համար՝ միավորներ վերցնելու, հաղթելու։
-«Շերիֆի» առջև ի՞նչ խնդիր է դրված այս մրցաշարում։
-Ինչպես ցանկացած զինվոր ուզում է դառնալ գեներալ, այնպես էլ մենք ուզում ենք խմբային փուլ դուրս գալ։ Ամենակարևորը դուրս գալ խաղադաշտ, դիտարժան խաղ ցույց տալ և արդյունքի հասնել։
-«Զարյան» Ձեր գլխավորությամբ երկու անգամ ԵԼ խմբային փուլում է խաղացել․ այստեղ այդ փորձը կօգնի՞։
-Կցանկանայի, որ օգներ, բայց սա լրիվ այլ մրցաշար է։ Կցանկանայի հնարավորինս լավ հանդես գալ այստեղ։ Կարծում եմ՝ տղաները դա հասկանում են ու առավելագույնը կներդնեն դաշտում։
-Կորուստներ ունե՞ք։
-Այսօրվա դրությամբ բոլոր տղաները պատրաստ ես պայքարի։
-Կարծիք կա, որ արտագնա խաղով փուլը սկսելն առավելություն է համարվում․ այդպե՞ս եք կարծում։
-Ես այդպես չեմ կարծում։ Ինչ տարբերություն տա՞նը, թե՞։ Ամենակարևորը լավ արդյունքով սկսելն է։
Թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին։