Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում երեկ մեկնարկել է Եվրոպայի մինչև 20 տարեկան աթլետների առաջնությունը: Մրցաշարին հայտավորված է աշխարհամասի 48 երկրի շուրջ 1000 մարզիկ- մարզուհի, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Հայաստանից հանդես կգան կապանցիներ, հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը, եռացատկորդ Մարիետա Մինասյանը և վանաձորցի եռացատկորդ Նարեկ Սրապոնյանը: Նրանք մրցավայր են մեկնել մարզիչ Արտյոմ Պողոսյանի գլխավորությամբ:
Առաջնությունը կավարտվի հուլիսի 18-ին: