Կքնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից դուրս մնալուց հետո «Նոան» ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել:
«Այսօր, երբ արդեն կրքերը մի փոքր հանդարտվել են, ցանկանում ենք ի սրտե շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր երկրպագում են մեզ, առողջ ու կառուցողական կրիտիկիայի են ենթարկում, երբ կա նման առիթ, սակայն միշտ մնում են մեր կողքին թե՛ հաղթանակների և թե՛ նման դառը պարտությունների ժամանակ:
Մենք դա երբեք չենք մոռանա և դեռ շատ հաճելի ու հաղթական պահեր կկիսենք Ձեզ հետ:
Շնորհակալ ենք նաև մեր բազմոցային զորքերին, Ձեր բացասական էներգիան սնում է մեզ և ոգեշնչում՝ նոր բարձունքներ նվաճելու»,-ասված է հաղորդագրության մեջ: