Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Յան Ռայթը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերին մանկունիացիների հարձակվող Մարկուս Ռեշֆորդի վնասվածքից հետո.
«Սուլշերն ասաց, որ գիտեր Ռեշֆորդի վնավածքի մասին ու նրան դաշտ դուրս բերեց «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում: Հիմա նա մոտ 3 ամիս բաց կթողնի: Սուլշերը մեծ ճնշման տակ է, նա պետք է թիմին վերադարձնի այնտեղ, որտեղ որ նախկինում էր: Նա ավելի շատ մտածեց իր մասին, քան ֆուտբոլիստի: Հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» կորցրեց իր ամենահեռանկարային ու կարևոր ֆուտբոլիստներից մեկին»,- Ռայտի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռեշֆորդը կարող է երկար ժամանակ բաց թողնել մեջքի վնասվածքի պատճառով: 22-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի Գավաթի 1/32-րդ եզրափակչի` «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (1:0) խորացրեց վնասվածքը:
Ընթացիկ մրցաշրջանում Մարկուսը 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում անցկացրած 31 խաղում: