NBA եզրափակչում պայքարը լարված է:
Կայացավ բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակիչ շարքի երրորդ հանդիպումը: «Միլուոկի Բաքսը» սեփական խաղահրապարակում 120:100 հաշվով հաղթեց «Ֆենիքս Սանսին»՝ շարքի հաշիվը դարձնելով 1-2: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Բաքսի» առաջատար Յանիս Անտետոկունպոն, որը հավաքեց 41 միավոր: Այս արդյունքով հույն խաղացողը դարձավ NBA պատմության երկրորդ բասկետբոիստը, ում հաջողվել է եզրափակիչ շարքի երկու խաղում անընդմեջ հավաքել 40 և ավել միավոր, կատարել 10 և ավել ռեբաունդ: Ավելի վաղ նման արդյունք հաջողվել է գրանցել միայն լեգենդար Շաքիլ Օնիլին:
Դիմակայության չորրորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին: