«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մոտ է ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության հասնելուն։
Football Espana-ն, հղում կատարելով El Mundo Deportivo-ին, տեղեկացնում է, որ Մոդրիչը համաձայնվել է գնալ աշխատավարձի նվազեցման թիմում մնալու համար։
Մոդրիչի ցուցադրած հիասքանչ խաղը այս մրցաշրջանում ստիպել է «Ռեալի» ղեկավարությունը անել ամեն ինչ խորվաթ կիսապաշտպանին թիմում պահելու համար։
Հիշեցնենք, որ ակումբը բարդություններ ունի Սերխիո Ռամոսի և Լուկաս Վասկեսի պայմանագրերը երկարաձգելու գործում։