Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Բավարիան» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզայի տրանսֆերը ձեռք բերելու հարցում:
Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել Իտալիայի հավաքականում Եվրոպայի չեմպիոն դարձած ֆուտբոլիստի համար:
Այնուամենայնիվ, նշվում է, որ թուրինցիները չեն պատրաստվում բաժանվել հարձակման գծի առանցքային խաղացողներից մեկից:
Իր հերթին Mundodeportivo-ն հայտնում է է, որ թուրինյան ակումբը պատրաստ է լսելու առաջարկներ բոլոր խաղացողների վերաբերյալ, բացառությամբ Մաթիս դե Լիգտի, Խուան Կուադրադոյի, Ֆեդերիկո Կիեզայի, Լեոնարդո Բոնուչիի, Դեկան Կուլուշևսկու և Դանիլոյի: Այս խաղացողները համարվում են անձեռնմխելի: